MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Անկողնային կրքեր: Ամեն ինչ հղիների երազների մասին

Ապագա մայրիկների միայն 13% է լավ քնում, մնացած 87% կամ տառապում է անքնությունից կամ անընդհատ քնում է և բոլորը ոչմի կերպ չեն կարողանում քնից կշտանալ:

Բժիշկները պնդում են, որ հղի կինը պետք է քնի օրը 10 ժամ: Ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ այս ժամանակը պետք է ավելացնել մի քանի ժամով, սա շատ օգտակար է, թե ֆիզիկապես, թե հոգեպես:

 

Քնել ցանկալի է 22:00-23 :00 ոչ ուշ: Որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ հանգստի չափը, հղի կինը պետք է քնի նաև ցերեկը, ցանկալի է 14:00-16:00: Եթե չի հաջողվում քնել, կարելի է ուղղակի պառկել 30-60 րոպե, այս ժամանակը բավարար է հանգստանալու համար:

Բժիշկների կարծիքով անքնությունը և քնկոտությունը հղիության նշաններ են, սակայն անքնության դեպքում քնաբեր կամ ուրիշ միջոցներ չի կարելի օգտագործել: Բժիշկը խորհուրդ կտա օգտագործել խոտաբույսեր կամ հոմեոպատիկ միջոցներ:

Թեթևացնում ենք քնելը.

  •  Սննդակարգից բացառել կոֆեին պարունակող հեղուկներ
  •  ուտել քնելուց 1-2 ժամ առաջ փոքր չափաբաժնով
  •  հեղուկ նույնպես քիչ օգտագործել, խորհուրդ է տրվում տաք կաթ կամ երիցուկի թուրմ, հնդկահավի մսով բուտերբրոտ, քանի որ հնդկահավի միսը դյուրամարս է:
  •  թուլությունը և արագ սրտխփոցը վկայում է, որ անքնության պատճառը հիպոգլիկեմիան է`արյան մեջ շաքարի ցածր քանակը: Օգնում է մի բաժակ հյութը կամ շաքարի մեկ կտորը:
  •  քնելուց առաջ խորհուրդ է տրվում զբոսնել և օդափոխել սենյակը,մահճակալը պետք է լինի հարմար, իսկ անկողինը ոչ շատ փափուկ, սպիտակեղենը մաքուր: Հաճելի միջավայրը նպաստում է քնելուն:
  •  քնելուց առաջ ցնցուղ ընդունել կամ երիցուկով լոգանք
  •  օգնում են շնչառական տարբեր վարժություններ, որոնց հետ կարելի է ծանոթանալ յոգայի պարապմունքների ժամանակ:
  •  եթե սեռական հարաբերությունները հասանելի չեն, ամուսնուն խնդրեք թուլացնող մերսում անել
  •  բարձին կաթեցնել որևէ հանգստացնող յուղ

Այրոցքը թույլ չի տալի՞ս քնել: Բարձերը տեղադրեք իրար վրա և տեղավորվեք կիսանստած դիրքով այդ ժամանակ այրոցքը ձեզ չի անհանգստացնի:

Գովազդ
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ