MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Եղունգներ կրծելը

Եղունգներ կրծելը ջղաձգության նշան է:

 Սովորաբար եղունգները կրծում են այն երեխաները, ովքեր հակված են անհանգստանալու ամեն մի առիթով: Օրինակ, նրանք կրծում են եղունգները, երբ սպասում են դաս պատասխանելու:

 

Դիտողություններն ու պատիժները սովորաբար ազդում են միայն մի քանի րոպե, որովհետև երեխան պարզապես չի նկատում, որ կրծում է եղունգները: Պատիժները կարող են միայն ուժեղացնել նրա նյարդային լարվածությունը: Նման դեպքերում ինչ պետք է անել:

Պետք է պարզել, թե ինչն է անհանգստացնում երեխային,  ինչն է ճնշում նրան: Գուցե ծնողները չափից ավելի շատ բան են սպասում նրանից, օրինակ, միայն գերազանց գնահատականներ: Խորհրդակցեք երեխաների դասատուների հետ: Եթե կինոն, ռադիոն ավելի են գրգռում նրան, քան մյուս երեխաներին, ավելի լավ է թույլ չտալ դիտել ու լսել, մանավանդ երեխաներին ոչ պիտանի ծրագրերը:

Երեք տարեկանից մեծ երեխաներին կարելի է առաջարկել մանիկյուր անել, որպեսզի ազատվի եղունգները կրծելու սովորությունից:

Նորածնի եղունգերի խնամքը:

Կյանքի առաջին շաբաթներին եղունգներն աճում են շատ արագ, ուստի հարկավոր է հաճախ կտրել: Երկար եղունգներով երեխան կարող է ճանկռել իրեն:

Եղունգները կտրելու ամենահարմար ժամանակը լողանալուց հետո է :

Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլոր, իսկ ոտքերինը` ուղիղ: Հակառակ դեպքում կարող են եղունգների կողքերին մաշկաթմբիկներ աճել և եղունգները կներաճեն մարմնի մեջ:

Եղունգները կտրելիս հարկավոր է շատ զգույշ լինել: Չկտրեք շատ կարճ, անմիջապես մաշկին կպած:

Չափազանց ուշադիր եղեք, որ մկրատով չվնասեք երեխային: Այդպիսի, նույնիսկ ամենաանշան պատճառած ցավից հետո երեխան կարող է խուսաթփել եղունգերը կտրելուց:           


 

Գովազդ
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ