MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Պատվաստումներ

Տուբերկուլյոզը, կարմրուկը, Խոզուկը, կապույտ հազը, դիֆթերիան, փայտացումը և պոլիոմիելիտը ծանր վարակիչ հիվանդություններ են, իսկ երեխաների համար կարող են նույնիսկ մահացու լինել: Երկար ժամանակ Ձեր երեխային այդ հիվանդություններից պաշտպանել կարող են միայն ժամանկին կատարված պատվաստումները:

Հակատուբերկուլյոզային պատվաստանյութը (ԲՑԺ) նորածիններին ներարկում են ծննդատանը. Իսկ եթե հակացուցումներ կան, ապա պատվաստումը կատարվում է մանկական պոլիկլինիկայում` մինչև 2 ամսեկան հասակը:

Կապույտ հազի, դիֆթերիայի և փայտացման դեմ իմունիտետ են առաջացնում եռակի պատվաստանյութով (ԱԿԴՓ կապույտ հազ-դիֆթերիա-փայտացում միացյալ շիճուկ), որը ներարկվում է երեխաներին` սկսած 3 ամսեկանից, կատարելով եռակի ներմկանային պատվաստում` 1,5 ամիս ընդմիջումներով: Այնուհետև, 1,5 տարի հետո կատարվում է առաջին վերապատվաստումը (ռեվակցինացիան): Երկրորդ վերապատվաստումը կատարվում է 6 տարեկան հասակում: Երորդ վերապատվաստումը կատարվում է 16 տարեկան հասակում և այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ` մինչև 60 տարեկանը:

Պոլիոմիելիտի պատվաստանյութը երեխաները ընդունում են բերանով` եռակի` ԱԿԴՓ պատվաստանյութի հետ համատեղ: Դա առաջին պատվաստումն է: Ռեվակցինացիան կատարվում է 18-24 ամսեկանում, առաջին դոզան տրվում է ԱԿԴՓ-ի ռեվակցինացիայի հետ, երկրորդ դոզան` 1,5 ամիս անց: 6-7 տարեկանում կատարվում է պոլիոմիելիտի երկրորդ ռեվակցինացիան: Կարմրուկի, խոզուկի դեմ պատվաստանյութը ներարկում են միայն մեկ անգամ, երբ երեխան դառնում է 12 ամսեկան և 15 ամսեկան: Առանձին դեպքերում, եթե կարմրուկի դեմ պատվաստումը ուշացել է, կարելի է 15 ամսեկանից ներարկել կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստանյութերը տարբեր ներարկիչներով:

 

 

Տարիքը

 

 Պատվաստում

 Ընդունման Ձևը
 24-48 ժամ  Տուբերկուլյոզ (ԲՑԺ) 
Ներարկում
 3 ամսեկան Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ

Ներարկում 

Բերանի կաթիլներ

 4,5 ամսեկան Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ Ներարկում 

Բերանի կաթիլներ

 6 ամսեկան Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ Ներարկում 

Բերանի կաթիլներ

12 ամսեկան

15 ամսեկան

Կարմրուկ

Խոզուկ 

Ներարկում 

Ներարկում

 18 - 24 ամսեկան

 Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ

(2անգ. – 1,5 ամիս ընդմիջումով) 

Ներարկում

 

Բերանի կաթիլներ

 3,5 - 4 տարեկան  Կարմրուկ Ներարկում
 6 -7 տարեկան

 ԲՑԺ,

 Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, պոլիոմիելիտ

Ներարկում

Ներարկում

Բերանի կաթիլներ


     
Կողմնակի երևույթներ պատվաստումից հետո

Բնականաբար դուք անհանգստանում եք, թե փոքրիկն ինչպես պատվաստումները: Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստումներից հետո առաջացող ռեակցիաներ հազվադեպ են լինում: Պատվաստումից հետո որոշ երեխաներ տկարություն են զգում. Երբեմն մի փոքր բարձրանում է ջերմությունը, իսկ ներարկման տեղը կարող է կարմրել, բորբոքվել և այտուցվել: Եթե երեխայի վիճակը ձեզ անհանգստացնում է, խորհրդակցեք բժշկի հետ:

Եռակի պատվաստանյութի(ԱԿԴՓ) սրսկման օրվա ընթացքում երեխան կարող է անհանգիստ լինել, գրգռված կամ ընդհակառակը` խեղճացած:

Կարմրուկի և խոզուկի դեմ պատվաստումները գործնականում ոչ մի բարդություն չեն առաջացնում, թեև որոշ երեխաների մոտ ներարկումից 5-10 օր հետո ջերմությունը բարձրաննում է և առաջանում է ցան:

Այն դեպքում, երբ առաջին պատվաստումից հետո երեխան տկարություն է զգում, ջերմություն ունի, կամ առաջացել է պատվաստման դեմ ուժեղ հակաազդեցություն, անհապաղ դիմեք Ձեր բժշկին` հետագա պատվաստումների ճիշտ կատարման համար:          

 
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ