MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Զարգացման ի ծնե արատներ

Պտղի զարգացման ի ծնե արատները (ԶԻԱ) հղիության ամենավտանգավոր բարդություններից են, որը պատճառ է հանդիսանում մանկական հաշմանդամության և մահվան: Զարգացման ի ծնե շեղումներով երեխայի ծնունդը միշտ մեծ ցնցում է ընտանիքի համար, դա ամենածանր թեմաներից մեկն է:

Վիճակագրությունը վախեցնում է, եթե եվրոպայում ԶԻԱ-ի հաճախականությունը կազմում է 1000 ծնունդից 3-4, ապա Ռուսաստանում, օրինակ, այն հասնում է 1000 ծնունդից 5-6 դեպքերի:

Ի ծնե արատներից են նյարդային համակարգի զարգացման արատները`անենցեֆալիա (գլխուղեղի բացակայություն), Բիֆինի մեջք (ողնուղեղի բաց ճողվածք), սիրտ-անոթային համակարգի արատներ (սրտի արատներ և այլն), վերջույթների արատներ`ատրեզիա (բացակայություն), դիմածնոտային պաթոլոգիաններ `նապաստակի շրթունք, գայլի երախ և այլն:

Պտղի ԶԻԱ-ի առաջացման պատճառները

Պատճառները տարբեր են: Այս պաթոլոգիան կարող է ժառանգական լինել, եթե ապագա ծնողների մոտ առկա են քրոմոսոմային շեղումներ: Այլ դեպքերում խնդրի պատճառներից են զանազան վնասակար գործոններ`վարակներ, ալկոհոլ, թմրանյութեր և այլն:

Պատճառներից մեկը`վիտամինների բացակայությունն է հղի կնոջ սննդակարգից, մասնավորապես`ֆոլաթթվի:
Մանկաբույժների կարծիքով, հղիության ընթացքում վիտամինների անբավարար քանակի պատճառով առաջանում է ոչ միայն  ԶԻԱ-ը, այլ նաև սակավարյունություն, ռախիտ և զարգացման այլ հիվանդություններ:

Զարգացման այլ շեղումները կարող են արտահայտվել ավելի ուշ շրջանում`մանկապարտեզում կամ դպրոցում, դրանք են`ստամոքս-աղիքային հիվանդություններ, նյութափոխանակության հիվանդություններ, շաքարախտ և ճարպակալում:
Պետք է հիշել, որ մոր ապրելաձևը, սննդակարգը, վնասակար սովորությունները հիմք են հանդիսանում ապագա երեխայի առողջության համար:

Կարևորագույն գործոն`ֆոլաթթու

Գլխավոր դերը պտղի մոտ ԶԻԱ-ի կանխարգելման համար ֆոլաթթվի օգտագործումն է: Այն անհրաժեշտ է բջիջների բաժանման, աճի և բոլոր օրգանների և հյուսվածքների զարգացման, պտղի նորմալ զարգացման համար: Ֆոլաթթուն կանխարգելում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:

Այս վիտամինը ապահովում է երեխայի աճի և զարգացման անհրաժեշտ արագությունը, հատկապես հղիության առաջին եռամսյակում: Էմբրիոնի մոտ նյարդային համակարգի զարգացման արատներից զերծ մնալու համար հղիությունից առաջ և հետո կինը պետք է ամեն օր ընդունի 0,8 մգ ֆոլաթթու:

Վիտամիններ կյանքի համար

Կա կարծիք, որ հղի կնոջ հաշվեկշիռ սննդակարգը պարունակում է վիտամինների, միկրոէլեմենտների բավարար քանակ և տվյալ դեպքում լրացուցիչ վիտամինների օգտագործումը ավելորդ է: Սակայն, եվրոպական տվյալների համաձայն, վիտամինային անբավարարությունը հղի կանանց մոտ կազմում է 20-30 % նույնիսկ առավել հավասարակշռված և բազմազան սննդակարգի դեպքում:

Ժամանակակից հետազոտությունների համաձայն, ժամանակակից կնոջ սննդակարգը, որը կազմված է բնական մթերքներից, համապատասխան է մեր էներգոծախսին և նույնիսկ չափից ավել կալորիական, չի կարող հղիության և կերակրման ընթացքում ապահովել օրգանիզմը վիտամիններով և միկրոէլեմենտներով:

Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ապագա մայրիկներին ընդունել վիտամիններ, որոնք փոխհատուցում են հղի կնոջ սննդակարգում վիտամինների բացակայությունը: Վիտամինների լավագույն տարբերակներից է Elevit Pronatal-ը, որը պարունակում է 12 վիտամիններ, 7 միներալներ և միկրոէլեմենտներ: Ապացուցված է, որ Elevit Pronatal-ը 100 % նվազեցնում է նյարդային համակարգի արատների առաջացումը և 47% նվազեցնում է այլ արատների առաջացումը:
Elevit Pronatal-ը նպաստում է սակավարյունության զարգացմանը և զերծ է պահում վաղաժամ ծննդաբերությունից հղիության երկրորդ եռամսյակում:

Պետք է հիշել, որ որոշ վիտամինների անբավարար քանակը հղի կնոջ օրգանիզմում ԶԻԱ-ի առաջացման, վաղաժամ ծննդաբերության, թեթև քաշով երեխաների ծննդի գլխավոր գործոններից է: Վիտամինների ընդունումը ոչ թէ ընդհանուր վիճակի բարելավման համար է, այլ անհրաժեշտություն:

 
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ