MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
Հրաժեշտ տվեք թութքին

Որպեսզի հղիությունը և երեխայի ծնվելու ուրախալի լուրը չտխրեցնի ձեզ նման տհաճ խնդրի պատճառով ինչպիսին թութքն է, ապա պետք է միջոցներ ձեռնարկել անմիջապես հղիության ընթացքում:

Փորձագետ Յուլիա Զախարովա, բժշկական գիտությունների թեկնածու, ընտանեկան բժիշկ, Քաղաքային կենտրոնական կլինիկական հիվանդանոց, Վելիկիյ  Նովգորոդ:

Ռիսկի գործոններ

Հղիության ընթացքում, թութքը զարգանում է երակային հանգույցները արյամբ լցվելու և փոքր կոնքի խոռոչում անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։ Առավել հաճախ այն նկատվում է երկրորդ կամ երրորդ եռամսյակի ընթացքում:

Չափսերով մեծացած արգանդը ճնշում է փոքր կոնքի երակները և նպաստում հեմորրոիդալ երակներում արյան հոսքի խախտում:

Եվս մեկ դրդիչ գործոն է հանդիսանում փորկապությունը: Հղիության ընթացքում, սա մի ֆիզիոլոգիական երևույթ է, որը նկատվում է գրեթե յուրաքանչյուր երկրորդ կնոջ մոտ: 

Պրոգեստերոնը հղիության հիմնական հորմոնն է, որը ճնշում է աղիները: Այդպես կանխորոշել է բնությունը, նրա ավելորդ շարժողական  ակտիվությունը կարող է հանգեցնել հղիության ընդհատմանը: Չափսերով մեծացած արգանդը ճնշում է աղիները և դրանով խանգարում աղիների պատշաճ աշխատանքը:

Նպաստիող գործոն կարող է լինել նաև նստակյաց ապրելակերպը, ավելորդ քաշը (հղիության ամբողջ ընթացքում այն չպետք է գերազանցի 12կգ-ը) և ծանրություններ բարձրացնելը: Հատուկ դեր ունի նաև գենետիկական հակվածությունը: Եթե դուք գենետիկական հակվածություն ունեք, ապա թութքի ախտանշաններ կարող են նկատվել հղիությունից առաջ կամ հղիության սկզբնական շրջանում:

Ավելի լավ է ստուգել

«Իսկ ես թութք ունե՞մ», - նման հարցը անհանգստացնում է բազմաթիվ հղի կանանց: Եթե դուք ժամանակ առ ժամանակ մրմուռ կամ այրոց եք զգում հետանցքի շրջանում, ապա ուշադրություն դարձրեք դրան: Այս ախտանիշերը կարող են թութքի կամ այլ հիվանդության նախանշան լինել: Թութքը լինում է 2 տիպի՝ ներքին և արտաքին: Ըստ վիճակագրության ներքին թութքի առավել հաճախ դրսևորման նշաններից են՝ զուգարան գնալիս արնահոսությունը (հենց այդ պատճառով է, որ լատիներենից թարգմանված «հեմորոյ» տերմինը թարգմանվում է որպես «արյունահոսություն»): Արնահոսությունները կաորղ են լինել տարբեր հաճախականությամբ: Կարող է  նկատվել զուգարանի թղթի վրա արյան աննշան հետք կամ զուգարան գնալու վերջում արյան փոքր հոսք:   

Ներքին թութքի առկայության նշան է ուիղ աղիի հանգույցների արտանկվելը: Սկզբնական շրջանում հանջույցները երևում են միայն ուժ տալու ժամանակ, սակայն ինքնուրույն հետ են գնում, հետագայում հիվանդության սրման դեպքում հանգույցները արտանկվում են զուգարան գնալիս և նույնիսկ հազալիս և ծանրություն բարձրացնելիս: Երբ հիվանդությունը հասնում է այս աստիճանի, ապա հանգույցները ինքնուրույն հետ չեն գնա: Արտաքին թութքը սովորաբար արտահայտվում է հետանցքի շրջանում քորի և բորբոքվածության նշաններով: Այս ախտանիշերի առաջին իսկ նկատման դեպքում պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնել: Թութքի բուժմամբ զբաղվում է պրոկտոլոգը, որը ուղիղ աղիքի հետ կապված հիվանդությունները բուժելու փորձագետ է: Եթե հնարավորություն չունեք պրակտոլոգիական կոնսուլտացիայի, ապա դիմեք մանկաբարձ-գինեկոլոգին:

Բուժել, թ՞ե ինքնուրույն կանցնի:

Թութք հիվանդությամբ տառապող հղի կանանց մեծ մասը հաջողությամբ հաղթահարում է այս խնդիրը՝ օգտագործելով մոմիկներ, քսուքներ և կրեմեր: Այս դեղամիջոցների բաղադրությունները բազմազան են, այդ իսկ պատճառով հարկավոր է ընտրել համապատասխան դեղամիջոցը: Որոշ դեղամիջոցներ թույլատրելի է օգտագործել հղիության ընթացքում, մյուսները միայն որոշակի դեպքերում: Կան դեղամիջոցներ որոնք արդյունավետ են ոմանց և ապարդյուն մյուսների համար: Այս խնդիրը պետք է լուծի բժիշկը: Գոյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որոնք նախատեսված են ներքին ընդունման համար: Հղի կանանց շատ հազվադեպ են այդպիսի դեղեր նշանակում: Սակայն թութքը անպայման բուժել է պատք, որպեսզի խուսափեք ծննդաբերության ընթացքում անցանկալի հետևանքներից:

Եթե հղի կնոջ մոտ հաճախակի արյունահոսություն է նկատվում (արյունահոսությունը կարող է անիմիայի զարգացման պատճառ դառնալ) կամ հետանցքից հեմորոիդալ հանգույցների արտանկում և կծկում, ապա չի բացառվում նաև վիրաբուժական միջամտությունը:

Վիրահատությունները կարող են տարբեր տեսակի լինել՝ սկլերոթերապիայից սկսած (հեմորոիդալ հանգույցի հատուկ դեղամիջոցի ներարկում, որը «սոսնձում» է հանգույցի պատերը) և լիգավորում (հեմորոիդալ հանգույցի «ոտիկը կապում» են, որի հետևանքով այն մահանում է) մինչև հեռացում (այդպիսի վիրահատություն անցկացվում է, երբ հանգույցը հասնում է մեծ չափսերի):

Կանխարգելման միջոցներ:

Բոլոր կանանց, ովքեր տառապում են հեմորոյով կարելի է խորհուդ տալ հետևել դիետայի և բուժիչ ֆիզկուլտուրայով զբաղվել: Նմանատիպ միջոցառումները հիանալի կանխարգելման միջոցներ են: Զուգարան գնալուց հետո օգտակար է սառը ջրով հիգիենիկ պրոցեդուրաներ անցկացնել, ապա թույլ հպումներով չորացնել (չսրբել!) փափուկ սրբիչով: Եթե դուք տանը չեք ձեր հետ վերցրեք սպիտակ գույնի զուգարանի թուղթ առանց արհեստական բույրի: Արնահոսության ժամանակ կարող եք սառցե կտոր դնել հետանցքին: Ցավերի ժամանակ թույլատրվում է տաք ջրով վաննաներ, կալիում պերմանգանատի (մարգանցովկա), երիցուկի, կաղնու կեղևի կամ հազարաթերթիկի թույլ լուծույթով թրջոցներ: Բուժման կուրսն է 10-12 վաննա յուրաքանչյուրը 15 րոպե տևողությամբ կամ 10-15 թրջոց: Արնահոսության դեպքում տաք թրջոցները կամ վաննաները հակացուցված են:

Ոչ փորկապությանը!

Հղի կանայք ամեն օր պետք է զուգարան գնան: Հետևեք պարզ կանոններին: Օգտագործեք բուսական սնունդ՝ բանջարեղեն (հատկապես բազուկ), մրգեր, շիլաներ (հատկապես վարսակ և գարի): Փորկապության դեմ օգնում է նաև կաթնամթերքը (մածուն, թան): Փորը թուլացնող ազդեցություն ունի սալորաչիրը: Այն կարող եք կոնֆետի փոխարեն օգտագործել: Մանկաբարձ-գինեկլոլոգի հաստատմամբ ամեն օր խմեք 1,5-2 լիտր ջուր: Դատարկ ստամոքսին 1 բաժակ սառը ջուր խմելը մարսողությունը ավելի է արագացնում:
Եթե դուք դեռևս աշխատում եք և արձակուրդ չեք գնացել, ապա յուրաթանչյուր 15-20 րոպեն մեկ ընդմիջում արեք և քայլեք:

 


Մարզվում ենք!

Որպես թութքի կանխարգելման միջոց կարելի է կատարել հատուկ վարժությունների շարք, որը մարզում է սրբանի մկանները և բարելավում է փոքր կոնքի երակնեով հոսող արյան հոսքը:

  • Կանգնեք խաչաձև ոտքերով: Լարեք հետույքի և սրբանի մկանները:

  •  Նստեք կոշտ աթոռի վրա: Ուղղեք մեջքը և մի փեքր թեքվեք առաջ և լարեք սրբանի մկանները:

  • Պարկեք մեջքի վրա, ծնկները ծալեք և մի փոքր հեռվացրեք միմյանցից: Հենվելով ոտքերի թաթերի և լանջագոտիու վրա, կոնքերը գետնից կտրելով բարձրացրեք վերև:

 

Գովազդ
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ