MyBaby.am - ամեն ինչ մայրերի համար
Հոդվածներ
Երեխաներ
Տեղեկություններ
Զվարճալիք
Մեր Մասին
Մուտք | Գրանցվել | Գաղտնաբառի Հիշեցում
Ձեր գովազդն այստեղ
Bloodborne Pathogens Online Training
Գովազդ
MyBaby.am | ամեն ինչ մայրերի համար
Գովազդ
Աշխատանք Հայաստանում
Գովազդ
9 խորհուրդներ ճիշտ բեղմնավորման համար

Ուսումնասիրենք հիմնական սկզբունքները, որոնց պետք է հետևել առողջ երեխա ունենալու համար, ինչից պետք է հրաժարվել և ինչի վրա ուշադրություն դարձնել:

 

 

 

 

1. Հակաբեղմնավորիչ միջոցներից հրաժարվելը

Իհարկե, սա ակնհայտ է, սակայն որոշ նյութեր երկար ազդեցոթյուն են թողնում օրգանիզմի վրա: Հակաբեղմնավորիչների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս դեղամիջոցները դադարեցնելուց հետո մի քանի ամիս սպասել:

 

2. Խրոնիկ հիվանդություններ

Ավելորդ քաշը, բարձր ճնշումը, շաքարախտը և բազում այլ գործոններ (չմոռանանք վեներական հիվանդությունները) ազդում են հղիանալու և առողջ երեխա ծննդաբերելու վրա: Սակայն դա չի նշանակում, որ դուք չպետք է երեխա ունենաք, ուղղակի անհրաժեշտ է լուրջ մոտենալ այս հարցին և անպայման խորհրդակցել բժշկի հետ:

3. Առողջ սնունդ

Դիետա, հիմնված սպիտակուցների, մրգերի, բանջարեղենի և ցորենազգիների վրա: Նվազագույնի հասցրեք յուղոտ և քաղցր սնունդը:

4. Ֆոլաթթու

Անհրաժեշտ է օգտագործել ֆոլաթթու: Այն կանխում է պտղի ուղեղի և նյարդային համակարգի լուրջ խնդիրները, որոնք կարող են ձևավորվել պտղի զարգացման առաջին օրերից, այդ պատճառով շատ կարևոր է դեռ բեղմնավորումից առաջ ֆոլաթթու օգտագործել և շարունակել հղիության ընթացքում:

5. Հրաժարվեք վնասակար սովորություններից

Նիկոտիոնը, ալկոհոլը և թմրամիջոցները անդարանալի հետևանքներ կարող են առաջացնել պտղի մոտ:

6. Ձվազատման օրը կարևոր չափանիշ է

Ձվաբջջի բեղմնավորումը կարող է ընթանալ միայն ձվազատման շրջանում: Բեղմնավորման օպտիմալ ժամանակը որոշելու համար ձեզ կօգնի ձվազատման թեստը: Դուք կարող եք մեր կայքում անցնել ձվազատման թեստը: Թեստավորման օրը որոշելու համար պետք է դաշտանի ցիկլից հանել 17 օր, օրինակ, եթե ձեր ցիկլը 28 օր է, ապա թեսթավորումը պետք է սկսել 11-րդ օրը (28-17=11).

7. Ուշադրություն դարձրեք արտադրություններին

Լրացուցիչ հսկողությունը ավելորդ չի լինի: Երբ սկսվում է ձվազատումը, օրգանիզմը հատուկ նյութ է արտադրում, որը նպաստում է սերմնաբջջի ներթափանցմանը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ շոշափելիս այդ նյութը նման է ձվի սպիտակուցի, որը առաջանում է բեղմնավորման ամենաբարենպաստ օրերին:

8. Տղամարդու ներքնազգեստը

Երբ ամորձիները սեղմված են և երկար են տաքության տակ մնում, սերմնահեղուկի քանակը զգալի նվազում է: Եթե դուք պլանավորում եք երեխա ունենալ, ապա ձեր ամուսինը պետք է զերծ մնա շոգեբաղնիքներից, տաք լոգանքներից, ֆիզիկական ծանրաբեռնվածություններից և ազատ ներքնազգեստ կրի:

9. Բեղմնավորման դիրքի ընտրությունը

Բեղմնավորմանը նպաստող դիրքերն են սեքսի ժամանակ "դոգի-սթայլը", "միսիոներականը", "կողք-կողքի": Զերծ մնացեք այն դիրքերից, երբ կինը վերևից է, կանգնած կամ` կռացած:

 
Գովազդ
Հղիության Օրացույց
Ընտրեք Ձեր հղիության առաջին օրը`



Գովազդ
Գովազդ
Շունն ու Կատուն
Գովազդ
Ձեր գովազդն այստեղ